«ԱրմենՏելը» այս տարվա վերջերին կամ հաջորդ տարվա սկզբին կորպորատիվ հաճախորդներին կներկայացնի, այսպես կոչված, «ամպային տեխնոլոգիա» ծառայությունը (Cloud computing): Այդ մասին NEWS.am-ին ասաց «ԱրմենՏելի» հաճախորդների ծառայության պետ Բուրաստան Մովսիսյանը:

Ամպային տեխնոլոգիան «ԱրմենՏելի» եւ «Մայքրոսոֆթի» համատեղ ծրագիրն է, որը հաճախորդին ազատում է լիցենզավորման ծախսերից: «Դուք կարող եք ունենալ համակարգիչ, որը նույնիսկ օպերացիոն համակարգ չունի, բայց ունեք ինտերնետ, ամպային տեխնոլոգիայի միջոցով կարող եք ձեռք բերել Մայքրոսոֆթի  ցանկացած ծառայություն` Microsoft office, Adobe photoshop եւ այլն»,- ասաց Բ. Մովսիսյան:

Ներկայում այս համակարգը գտնվում է փորձարկումների փուլում: