Հայազգի տղամարդը, ով Գլենդելում դեռահաս աղջկա էր վրաերթի ենթարկել եւ սպանել, դատապարտվել է տեւական ժամանակով ազատազրկման:

ABC-ի փոխանցմամբ, Սինա Խանխանյանը դատապարտվել է 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման 2010թ. վթարի համար, որի արդյունքում սպանվել էր դեռատի Էմիլի Շեյնը: Խանխանյանը ներման խնդրագիր կարող է ներկայացնել միայն 15 տարվա բանտարկություն կրելուց հետո: Խանխանյանը մայիսի 17-ին մեղավոր էր ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ:

Քննիչների տվյալներով, Խանխանյանը աշխատանքը կորցնելուց հետո ինքնասպանություն գործելու մտադրություն է ունեցել եւ մեքենան վարել է ժամում 70 մղոն արագությամբ: Հիթերքլիֆ փողոցում նա հարվածել էր Էմիլիին, ով զբոսնում էր մայթով: Դրանից հետո Խանխանյանը փորձել էր փախչել, սակայն ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն եւ հանձնվել: