«Հրապարակը» գրում է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ ասել էր «Ոչ մեկի հետ առ ու տալիք չունեմ»:

«Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն ասաց. «Ուրիշների մասով չգիտեմ, բայց ինձ նա շատ բան ունի տալու: Նա ինձ ու իմ հեղինակությանն այնպիսի վնաս է տվել, որի համար պետք է պատասխան տա:

Ես իր կողմից սարքված կեղծ քրգործի պատճառով արդեն մեկ տարի դատարաններում պաշտպանում եմ իմ անունն ու պատիվը: Եթե իրեն թվում է, որ դա հենց այնպես անցնելու է գնա, ապա սխալվում է»:

Հովակիմյանը Սարգսյանին մեղադրում է իր նկատմամբ քրեական գործ հարուցելու պատվեր տալու մեջ, որի համար նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից»,- գրում է թերթը: