Գրոզնիում ոչնչացվել են երկու գրոհայիններ, ովքեր ժամանել էին զինված անօրինական խմբավորումների առաջնորդ Դոքու Ումարովի հանձնարարությամբ, որպեսզի ահաբեկչական գործողություն իրականացնեն Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ։

Գրոհայինների ոչնչացման գործողությանը մասնակցել է հինգ մարդ՝ Կուրչալոեւի Ներքին գործերի շրջանային բաժնի ղեկավար Խամզաթ Էլդիրգիեւի գլխավորությամբ։ Այդ մասին Չեչնիայի Հանրապետության մամուլի ծառայությունում հայտնել են interfax.ru-ին։

Հատուկ գործողության անմիջական ղեկավարությունը ստանձնել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը։

Էդիլգիրեւը հայտնել է, որ զինված անօրինական խմբավորումներում իրենց հատուկ աշխատակիցը տեղեկացրել է, որ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Ումարովը Գրոզնի է ուղարկել մահապարտների՝ Քադիրովին սպանելու հանձնարարությամբ։

Նա նշել է, որ հատուկ գործողության ժամանակ գրոհայինները ցուցաբերել են զինված դիմադրություն եւ ոչնչացվել են։