ՀԱԿ-ի անդամ պատգամավորներն ընտրել են այն հանձնաժողովները, որտեղ իրենք աշխատելու են: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգրկվել է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ`Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հրանտ Բագրատյանն ընդգրկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Ստեփան Դեմիրճյանն ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Գագիկ Ջհանգիրյանն ընդգրկվել է Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում, նաեւ` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Լյուդմիլա Սարգսյանն ընդգրկվել է Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում: Նիկոլ Փաշինյանն ընդգրկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, նաեւ` Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Հիշեցնենք, որ Կոնգրեսի խմբակցությունը ղեկավարում է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: