Ամերիկյան Goldman Sachs բանկի տնօրենների խորհրդի նախկին անդամ Ռաջաթ Գուպտան մեղավոր է ճանաչվել ներքին տվյալների առեւտրի մեջ:

Հարվարդում կրթություն ստացած Հնդկաստանի բնակիչ Գուպտան Ուոլ Սթրիթի կոռուպցիոն գործում ընդգրկված ֆինանսական խորհրդատուներից, իրավաբաններից, տասնյակ թոփ մենեջերներից ամենահայտնին է դարձել, գրում է «Ազատություն» ռադիոն:

Հետաքննության տվյալներով` Գուպտան Goldman Sachs-ի գործունեությանն առնչվող  գաղտնի տվյալներ է հաղորդել մասնավոր հիմնադրամներից մեկի աշխատակցին, որը 11 տարվա ազատազրկման է դատապարտված:

63-ամյա Գուպտան, որն այդպես էլ իր մեղքը չի ընդունել, կարող է մինչեւ 20 տարվա ազատազրկման դատապարտվել: