Պակիստանում նոր ահաբեկչություն է կատարվել: Պայթյունը որտացել է հունիսի 16 –ի առավոտյան Լանդի Կոտալում` Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Հայբեր նահանգի վարչական կենտրոնում: Առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են:

Պայթուցիկ սարքը գործել է քաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր շուկայի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: