Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` գնդապետ Մասիս Միքայելյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ - թիկունքի պետ նշանակելու մասին:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: