Երեկ` հունիսի 15-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արզնի գյուղում: NEWS.am-ի տեղեկություններով, կրակահերթ է լսվել:

Ըստ ականատեսների, գյուղացիներից մեկը` Ստեփան անունով, մոտ 40-45 տարեկան, վիճել է հարեւաններից մեկի հետ, ու զայրացած ինքնաձիգով կրակահերթ է բացել: Բարեբախտաբար, նա օդ է կրակել, եւ ոչ ոք չի վնասվել:

Դեպքի վայր հասած ոստիկանները Ստեփան Ս.-ի տանից հայտնաբերել են 5 լիցքավորված պահունակ, լուսարձակային ազդանշանային հրթիռ: Զենքն առգրավել են, իսկ Ստեփանին ձերբակալել են: Կատարվում է նախաքննություն: