Թուրքիայի իշխանությունները քննարկում են ռուսաստանյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հարցը:  Խոսքը, մասնավորպես, «С-400» համակարգերի մասին է, հաղորդում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Անկարան նման քայլի է գնում տարածաշրջանում իրավիճակի սրման պատճատով` մասնավորապես Իրանի հետ կապված: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Թուրքիայում ՀՀՊ ռադար էր տեղակայել:

Բացի ռուսական զենքից, քննարկվում են եւս երեք կողմի առաջարկությունները, այդ թվում` ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրոպայի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիան մտադիր է  ավելի քան չորս մլրդ դոլար ծախսել հեռահար գործողության ՀՀՊ-ների ձեռք բերման համար: Պաշտպանության նախարարությունն արդեն զենիթային հրթիռների կոմպլեքսներ մատկարարողի մրցույթ է հայտարարել, որը տեղի կունենա հուլիսի 4-ին: