Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակից:

«Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ եւս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար:

ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ բազմակարծության հաստատման գործում բարձր է  գնահատում «Սիվիլիթաս»  հիմնադրամի գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների եւ փաստաբանների խումբ: