NEWS.am-ը ներկայացնում է Մերձավոր Արեւելքի գծով վերլուծաբան Ռոբերտ Օլսոնի թուրքական «Today’s Zaman»-ում տպագրված հոդվածը որոշ կրճատումներով.

Ամերիկյան լրատվամիջոցները, որոնք ձգտում են նշել Սիրիայում ալ-Ասադի ռեժիմի եւ Սիրիայի ընդդիմության միջեւ տեղի ունեցող յուրաքանչյուր հարձակման եւ կոտորածի մասին, իրականում ընթերցողներին չնչին տեղեկատվություն է ներկայացնում, որպեսզի կարելի լինի հասկանալ, թե գլոբալ առումով այդ պատերազմում ինչ է դրված զոհասեղանին:

Ի տարբերություն Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությունների, Սիրիայում հեղափոխությունը եւ քաղաքացիական պատերազմն ունի կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն խոշոր գերտերությունների ` ԱՄՆ-ի, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ի եւ նրանց հիմնական մրցակիցների` Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի համար:

Վերջին խմբից երկուսը վճռական են տրամադրված եւ ձգտում են հասնել նրան, որ Սիրիայի ճակատագիրը չլինի այնպիսին, ինչպիսիք եղել են Թունիսի, Եգիպտոսի եւ Լիբիայի դեպքերում: Սիրիան Մերձավոր Արեւելքում ավելի կարեւոր երկիր է Ռուսաստանի եւ Չինաստանի համար:

Ռուսաստանը եւս ուզում է ցուցադրել, որ ինքը չի հանդուրժի ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի. ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ի կողմից սեփական մարգինալացումը Քադաֆիի ռեժիմի դեմ ՆԱՏՕ-ի վարած պատերազմի արդյունքում: Մոսկվան եւս ունի ռազմավարական շահեր Սիրիայում: Ռուսաստանի խոշոր ռազմածովային բազան Տարտուսում հանդիսանում է Միջերկրական ծովում նրա միակ ռազմածովային բազան եւ ունի կենցաղային կարեւոր նշանակություն Միջերկրական ծովում նրա ռազմածովային եւ ստորջրյա գործունեության մեջ:

Ռուսաստանը նույնպես ցանկանում է հստակ ազդակ ուղարկել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին այն մասին, որ ինքը ծայրահեղ դժգոհ է ԱՄՆ-ի կողմից հարուցված ՆԱՏՕ-ի որոշմամբ` Արեւելյան Եվրոպայի պետություններում հակահռթիռային վահան կառուցելու մասին, որն ուղղված է Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Մոսկվան մտահոգված է, որ ալ-Ասադի ռեժիմի վերջը կնպաստի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը Միջերկրական ծովում, հատկապես Սիրիայում, Իրաքի քրդական շրջանի կառավարությունում, Լիբանանում, Հորդանանում եւ Պաղեստինում, դարձնելով Թուրքիային եւ Իսրայելին երկու ուժեղագույն պետութուններ Միջերկրական ծովում:

Մոսկվան մտահոգված է, որ եթե այդ սցենարը կյանքի կոչվի, Թուրքիան կհայտնվի ավելի լավ վիճակում, որպեսզի Ռուսաստանին ավելի ուժեղ մարտահրավեր նետի Կովկասում, որտեղ երկար ժամանակ գերակշռում է Ռուսաստանը, հատկապես Հայաստանում եւ Ադրբեջանում:

Անկարան կարող է աջակցել ադրբեջանական զինվորականների հարձակումը Հայաստանի վրա` 20 տոկոս կորցրած տարածքը վերադարձնելու նպատակով, որը նա կորցրել էր 90-ական թթ. պատերազմի ժամանակ: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի դեմ պատերազմին, որը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը: Ադրբեջանը եւ Թուրքիան երկու թուրքական պետություններ են, սերտ կապված «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով: Այսպիսով, գլոբալ ռազմավարական շահերի տեսանկյունից Սիրիան նույնպես կարեւոր է Մոսկվայի համար, ինչպես եւ Կովկասի մյուս երկրները:

Բացի այդ, եթե ալ-Ասադի ռեժիմը ենթարկվի անկման առաջիկա վեց ամիսների ընթացքում, ինչը հավանական է, եւ եթե սիրիական ընդդիմությունը հետագայում նույնպես շարունակի աջակցություն ստանալ «Սիրիայի բարեկամների» կողմից, որոնք հանդիսանում են նաեւ Իրանի թշնամիները, ապա Ռուսաստանը եւ Չինաստանը ավելի բարդ մարտահրավերներ կնետեն ԱՄՆ-ի, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիս ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի Իրանի հանդեպ վարած ընթացիկ քաղաքականության դեմ: