Հունաստանում հունիսի 17-ին արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում: Ողջ երկրի տարածքում երեւանյան ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը:

Ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն, որոնցից, ըստ սոցհարցումների տվյալների, երեքտոկոսանոց շեմը կարող են հաղթահարել 10 կուսակցություն:Ըստ կանխատեսումների` ամենշատ ձայները կարող են ստանալ երկու խոշոր կուսակցություններ` «Նոր ժողովրդավարաները» եւ սոցիալիստական ՊԱՍՕԿ կուսակցությունը, բավականչափ քվեներ կունենան նաեւ կոմունիստները, արմտական ձախ կոալիցիան եւ աջ ազգայնականները:Հիշեցնենք, որ սա այս տարվա մեջ արդեն երկրորդ խորհրդարանական ընտրություններն են:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյուքնները չեղյալ էին համարվել, քանի որ խորհրդարան անցած ուժերին չէր հաջողվել կառավարություն ձեւավորել: