Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Շանլիուրֆա քաղաքի բանտում հունիսի 17-ին հրդեհ է բռնկվել, որին զոհ է դարձել առնվազն 13 մարդ:

Ինչպես հաղորդում է  BBC Russian-ը, հրդեհը ժամանակին է մարվել եւ շատ չի տարածվել: Դիտարկվում է կատարվածի մի քանի վարկած, այդ թվում` մտացածին հրդեհի առաջացումը` խռովության նպատակով:Նշենք, որ այդ բանտում պահվում է ավելի քան հազ. մարդ, այդ թվում` քաղբանտարկյալներ: Մասնավորապես այնտեղ է նախկին խորհրդական, քրդերի իրավունքների պաշտպան Իբրահիմ Այհանը, ով, ըստ լրատվամիջոցների, չի տուժել: