Սիրիական ընդդիմությունը հունիսի 17 –ին քննադատել է ՄԱԿ-ի` այդ երկրում դիտորդական առաքելության աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը:

Ինչպես տեղեկացնում է  CNN-ը,  սիրիական ընդդիմության կարծիքով, միջազգային հանրության կողմից «անարդար եւ անընդունելի է» խաղաղ բնակիչների պաշտպանությունը դադարեցնելը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի դիտորդական  առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել էր առաքելության դադարեցման մասին` «բռնության էսկալացիայի»  հետ կապված: Նրա խոսքով, թե կառավարական ուժերը, թե ընդդիմությունն անտեսում են Քոֆի Անանի պլանը եւ չեն ձգտում խաղաղության: