ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի մոտակայքում գտնվող հանքաերեւակման տարածք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Բ. Սահակյանը  կարեւորել է ընդերքի ուսումնասիրմանն ու արդյունավետ շահագործմանն ուղղված աշխատանքները՝ այդ ոլորտը համարելով երկրի տնտեսության զարգացման կարեւոր ուղղություններից մեկը:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: