Ավստրիայում հունիսի 17-ի գիշերն անհայտ անձինք կողոպտել են տեղի ընկերություններից մեկը` տանելով մոտ մեկ տոննա ելակ:

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, չարագործները թափանցել են ընկերության տարածք, որից հետո հատապտղի սիրահարները հավաքել են մոտ մեկ տոննա ելակ:

Ընկերության վնասը կազմում է մոտ 3 հազ. դոլար: