«Facebook» ցանցն օգտատերերին խնդրում է նշել բջջայինների համարները` աքքաունտ մուտքը վերականգնելու համար:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»,  միլիոնավոր մարդիկ արդեն աքքաունտի պաշտապանության մասին առաջարկություն են ստացել: Հաղորդագրության մեջ նշված հղումը տանում է դեպի «Անվտանգություն Facebook-ում» էջ,  որտեղ առաջարկվում է նաեւ աքքաունտին կցել բջջային հեռախոսի համարը: Եթե էջը կոտրվի, օգտատերին  SMS-հաղորդագրություն կուղարկվի այն կոդով, որի միջոցով հնարավոր կլինի մուտք ունենալ աքքաունտ: