Ռուսաստանը պատրաստ է պատասխան քայլերի գնալ, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Մագնիտսկու օրենքը»: Այս մասին, ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքսը», հունիսի 17-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

«Բոլորին պարզ է , որ կհետեւեն պատասխան քայլեր, որոնք սկզբունքորեն անխուսափելին են, բայց որոնցից հնարավոր կլիներ խուսափել»,-ասել է պաշտոնյան` նշելով, որ եթե չլինի օրենքը, չեն լինի նաեւ պատասխան միջոցառումները:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեն մի քանի օր առաջ հավանության էր արժանացրել այն օրինագիծը, որով  վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում «Մագնիտսկու գործի» հետ առնչություն ունեցող ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ: