Ղրիմում խորովածի սիրահարները ողբերգական զուգադիպությամբ խարույկ են արել հենց Երկրորդ համաշխարհայինից մնացած արկի վրա: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս չորսը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, միջադեպը տեղի է ունեցել Ֆեոդոսիայի մոտ: Տուժածների թվում են երեք տղամարդ եւ 27-ամյա մի աղջիկ: Նրանք բոլորը հոսպիտալացվել են վերին եւ ստորին վերջույթների վնասվածքներով: Պայթյունի վայրում մոտ 80 սմ խորությամբ փոս է առաջացել:

Ըստ մասնագետների, արկը թաղված է եղել հողի մեջ, եւ տաքանալուց հետո պայթել է: