Հունիսի 17-ին, ժամը 18.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արփա գետը մարդ է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, տեղում պարզվել է, որ Վայք քաղաքի Շահումյան փողոցի թիվ 95 շենքի 43-րդ բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Եղիշե Ավագյանը «Կամշալու» կոչվող հանդամասում ընկել է ծառից: Հրշեջ-փրկարարները Ավագյանին անշարժացրել եւ պատգարակով  մոտ 300մ տանելով` մոտեցրել են «1-03» ծառայության բրիգադին: Տուժածը տեղափոխվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` նրա վիճակը բավարար է: