Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը լավագույններից մեկն է, հմուտ մասնագետ, ով ունի նաեւ կազմակերպչական հմտություններ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կերպ բնութագրեց Ա. Գրիգորյանին` նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետն այսօր` հունիսի 18-ին 5 նորանշանակ նախարարների ներկայացրեց աշխատակազմերին` շնորհակալություն հայտնելով նախկին նախարարներին: Սական աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում հանդիպումն առանձնացավ ջերմությամբ:

Ա. Գրիգորյանի պատասխան խոսքը եւս ջերմ էր` նա ասաց, որ անցած երկու տարիների ընթացքում հաճելի է եղել շփվել Տ. Սարգսյանի հետ` եւ որպես մարդու, եւ որպես վարչապետի:

Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանավել Արտեմ Ասատրյանը, ով այդ համակարգում երկար ճանապարհ է անցել` սկսելով առաջատար մասնագետի պաշտոնից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի