Հայաստանի պաշտպանության նախարարության, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի, «Ապավեն» ՍՊԸ–ի եւ «Պարադիզ»  ընկերության համատեղ ուժերով, հունիսի 21-ին կազմակերպվելու են  ռազմական գործիչ, հերոս հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։

Միջոցառումների շրջանակում այդ օրը ժամը 12-ին ծաղկեպսակ դրվի Երեւանի Խորենացիի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանին, ժամը 14-ին կայցելեն Լեոնիդ Ազգալդյանի գերեզմանին, իսկ երեկոյան ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանի մեծարման երեկո, որի ընթացքում կլինեն ելույթներ (նախատեսված է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը)։

Կցուցադրվի Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նկարահանված փաստագրական ֆիլմը։