Նախորդ տարվա ընթացքում 6000 անօթեւաններ տուն են ստացել: Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանին: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ բարի ավադույթները կշարունակվեն նաեւ նոր նախարարի օրոք: Նորանշանակ նախարարն իր շնորհակալության խոսքում ասաց, որ կաշխատի ավելի արդյունավետ ու թափանցիկ:

Նախկին նախարար Վարդան Վարդանյանը նշեց, որ քաղաքաշինության նախարարությունն ունի հիանալի աշխատակազմ, եւ համոզմունք հայտնեց, որ նոր նախարարի հետ այդ աշխատակազմը ունակ է լուծել բոլոր խնդիրները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի