Անգլուհին ստացել է Ladbrokes բինգոյի գլխավոր մրցանակը` 1,3 մլն ֆունթ սթերլինգ, որն իր մեծությամբ երրորդն է այդ խաղի պատմության ընթացքում:

Օքսֆորդշիրցի Լիզա Փոթերը պատմել է, որ իր ներդրումը եղել է ընդամենը 5 ֆունթ: Անգլուհին ձանձրույթից դրդված որոշել է բինգո խաղալ, մինչ ամուսինը վերջին մի քանի օրերին զբաղված էր Եվրո-2012-ի խաղերը դիտելով եւ իր վրա ուշադրություն չէր դարձնում:

«Հետո ամեն բան մշուշի պես էր… Երեխաներս մտան սենյակ եւ մենք սկսեցինք միասին ճչալ ուրախությունից: Դա իսկական գժանոց էր»,-պատմել է նա, հաղորդում է Gazeta.ru-ն:

Լիզան մտադիր է շահած գումարով նոր տուն, ավտոմեքենա գնել եւ մեկնել ճանապարհորդության:

Ladbrokes-ը հաղորդում է, որ ֆուտբոլային խաղերի ժամանակ ձանձրույթից բինգո խաղացող կանանց թիվը մի քանի անգամ աճում է: