Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի հետ Տրապիզոնում տհաճ դեպք է տեղի ունեցել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Ներքին գործերի նախարարը Տրապիզոնից Անկարա վերադառնալու ժամանակ մոտ 20 րոպե ուշացել է օդանավից։ Օդանավի ուղեւորները հասկանալով, որ թռիչքի ուշացման պատճառը հենց նախարարն է եղել, սկսել են սուլել նախարարին։

Տհաճ դրության մեջ հայտնված նախարարը ստիպված իջել է օդանավից եւ մեկ այլ օդանավով մեկնել Անկարա։