ՌԴ կառավարության Պերմի մարզի ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Սերգեյ Եղիազարյանը: Նման որոշում է կայացվել Պերմի մարզի կառավարության ղեկավար Միխայիլ Անտոնովի առաջարկով:

Ավելի վաղ Եղիազարյանն աշխատել է Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունում: Ներկայացուցչության նախկին ղեկավար Անաստասյա Տյուրինան պաշտոնը թողել էր դեռեւս մեկ տարի առաջ` անցնելով այլ աշխատանքի:

Ներկայացուցչությունը բացվել է 2008-ի մայիսին: