Թերթը գրում է, որ երեկ Գալուստ Սահակյանն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավորների կողմից տրվող հարցազրույցներին կամ նրանց մասնակցությանը մամուլի ասուլիսներին:

Սահակյանն ասել է, որ բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը, սակայն ցանկալի է, որ հեռուստատեսություն կամ մամուլի ասուլիս գնալուց առաջ դրա մասին նախապես տեղեկացնեն խմբակցությանը, որպեսզի իրենք կարողանան տեսնել եւ լսել իրենց կուսակցին:

Որպես օրինակ՝ Սահակյանը հիշել է նախորդ օրը «Կենտրոն» հեռուստաընկերությանը Խոսրով Հարությունյանի տված հարցազրույցը եւ ասել, որ ինքը լիովին համաձայն էր Հարությունյանի ասած մտքերի հետ, սակայն ավելի լավ կլիներ, եթե դրա մասին նախապես տեղեկացված լինեին:

Գալուստ Սահակյանի այս հայտարարությանն արձագանքել է Սեդրակ Սարոյանը՝ ասելով. «Երբ որ ինձնից հարցազրույց են ուզում, ես ասում եմ, որ Գալուստ Սահակյանը չի թողնում» , գրում է «Հրապարակը»: