Արեւելյան Չինաստանում ավտոբուսը ձորն է ընկնել. նվազագույնը 17 մարդ զոհվել է, երեքը ծանր վնասվածքներ են ստացել:
Վթարը տեղի է ունեցել հունիսի 20-ի գիշերը` Ֆուցզյան նահանգում: Ավտոբուսը վայր է ընկել 50 մ-անոց ձորից` Նինդե քաղաքից ոչ հեռու գտնվող մայրուղուց:

Ինչպես «Սինհուային» հղում անելով հայտնում է «Ռոսբալտը», մեքենայում եղել է ընդամենը 45 ուղեւոր: Պատահարի պատճառները պարզվում են: