Աշխարհում այժմ հաշվվում է շուրջ 27 միլիոն տղամարդ, կին եւ երեխա, որոնք բռնի ստրկացման մեջ են հայտնվել: Այդ մասին նշվում է 2012 թվականի ընթացքում մարդկային առեւտրի  վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:

Ինչպես նշում են ամերիկյան գերատեսչությունում, ժամանակակից ստրկության խնդիրների լուծման համար ամենաքիչ ջանքեր գործադրող երկրներից է Իրանը: Նման իրավիճակ  կլինի նաեւ Աֆղանստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ռուսաստանում եւ  մի շարք այլ երկրներում, - ընդգծվում է զեկույցում:

Հունիսի 19-ին ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիային ընդգրկել են այն պետությունների «սեւ ցուցակում», որոնք չեն հետեւում մարդկանց առեւտրի կանխարգելման համաձայնագրերին: Որոշմանը կարող է հետեւել պատժամիջոցներ եւ Վաշինգթոնի օգնության կրճատում: