Համաձայն Բնապահպանության միջազգային միության նոր «կարմիր ցուցակի»` Արեւելյան Ասիան կենդանիների ոչնչացող տեսակների քանակով առաջատարն է, գրում է BBC-ն:

Ասիական կենդանիներից ցուցակում ընդգրկվել են թագավորական կոբրան` աշխարհի ամենախոշոր թունավոր օձը, ինչպես նաեւ բիրմանական պիթոնը: Որսագողերը նրանց սպանում են մսի եւ կաշվի համար: Այդ երկու տեսակները լայնորեն կիրառելի են նաեւ ժողովրդական բժշկությունում:

Մոլորակի տարբեր անկյուններից բազմաթիվ կաթնասուններ են ընդգրկվել ցուցակում: Նրանց համար գլխավոր սպառնալիքը բնական միջավայրի կորուստն է: