Փարիզից ոչ հեռու գտնվող Ֆոնտենբլոյի պալատը վերականգնողները զուգարանում գտել են 16-րդ դարում Ֆրանսիան կառավարող Եկատերինա Մեդիչի թագուհու ծամակալը:

9-սանտիմետրանոց ծամակալի տիրուհուն հայտնաբերել են դաջված «С» (Catherine) տառով եւ Մեդիչիի համար ավանդական գույնապնակով` կանաչով եւ սպիտակով:

Ֆոնտեբլոյի ամրոցի պահապան Դրոգեն կարծում է, որ այդ ծամակալը, հնարավոր է, գողացել է պալատականներից մեկը, հաղորդում է МТРК «ՄԻՌ»-ը: Եկատերինա Մեդիչին հայտնի էր հարստության նկատմամբ իր սիրով, այդ պատճառով բավական հաճախ նրանից գողանում էին զարդեր եւ հագուստի պարագաներ:

1559 թ. ամուսնու` Ֆրանսիայի թագավոր Հենրիկ II –ի մահից հետո Եկատերինա Մեդիչին փաստորեն դարձել է պետության առաջին դեմքը: