Անհայտ տղամարդը Թուլուզի բանկերից մեկում պատանդներ է վերցրել: Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ առնչություն ունի «Ալ-Կաիդայի» հետ:

Նշվում է, որ նա 4 մարդու պատանդ է վերցրել եւ օդ կրակել, հաղորդում է INFOX-ը:

Պատանդների շարքում են բանկի ծառայողները, այդ թվում տնօրենը: Տղամարդը պահանջում է բանակցող ուղարկել Ֆրանսիայի հատուկ ջոկոտայիններից:

Միջադեպի մանրամասները պարզվում են: