Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների ամուր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի  հակամարտության  խաղաղ լուծմանը, որը արտացոլված է  համատեղ Հայտարարության մեջ, հադիսանում է  անհրաժեշտ դրական  ահազանգ եւ կարող է  խաղալ կայունացնող դեր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նման կարծիք  հայտնեց Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության  Հասարակական  խորհրդի  նախագահ Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով,  ընդունված փաստաթուղթը մատնանշում է, որ  Մինսկի խմբի համանախագահ երկրները  դեռ հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման  Հիմնարար սկզբունքների պաշտպանությամբ: «Ավելին, նախագահները կոչ են արել  Ադրբեջանի եւ Հայաստանի  ղեկավարներին  կատարել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» համաձայնեցման արագացման մասին պարտավորությունը: Սա կարող է նշանակել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի  վերջերս արված  հայտարարությունը, թե բանակցող կողմերին ղարաբաղյան հակամարտության  կարգավորման  ուղղությամբ կառաջարկվի  նոր մոտեցում  հակամարտության լուծման համար, առայժմ չի գտել  իր զարգացումը, եւ միջնորդները շարունակում են  առաջնորդվել  հին մոտեցումներով:Ակնհայտ է,  որ «մադրիդյան փաստաթղթի» իրականացումը  կբերի պատերազմի վերսկսմանը», - նշել է Մայիլյանը:

Նրա խոսքով,  Մեքսիկայում ընդունված Համատեղ հայտարարության վերջնական մասում պարունակվում է մեսիջ հակամարտության կողմերին տարածաշրջանում  խաղաղության ճակատագրի համար  կողմերի պատասխանատվության մասին: 

«Դա կարող է նշանակել Մինսկի խմբի համանախագահ երկրների պատասխանատվության  սահմանափակման փորձ տարածաշրջանային  հավանական ապակայունացման  համար», -ավարտել է  Մասիս Մայիլյանը:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարակ Օբաման եւ Ֆրանսուա Օլլանդը հանդես են եկել համատեղ հայտարարաությամբ, որում  կոչ են արել կողմերին  ղարաբաղյան հակամարտության  կարգավորման  գործընթացը արագացնելու մասին:

 «Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի  ղեկավարներին կատարել պարտավորությունը ` արագացնել ղարաբաղյան հակամարտության  կարգավորման Հիմնական սկզբունքների համաձայնեցումը, առաջնորդվել  Հելսինկյան  ակտի սկզբունքներով, մասնավորապես, ուժի չկիռարման կամ  ուժի կիռարման վտանգի , տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման  իրավունքի եւ կարգավորման  տարրերով, որոնք սահմանված են  2009 թ. Ակվիլայում եւ 2010 թ. Մուսքոքում  մեր երկրների  ղեկավարների հայտարարության մեջ: Ռազմական եղանակոց հակամարտությունը չի կարգավորվի», -ասված է հայտարարության մեջ: