Աֆղանստանի արեւելքի Հոստ քաղաքում  չորեքշաբթի մահապարտ-ահաբեկչի կողմից  իրականացված պայթյունին զոհ է դարձել 18 մարդ, վիրավորվել է 35-ը:

«Սինհուա» գործակալության տվյալներով, ականապատված մոտոցիկլի ղեկին գտնվող մահապարտը պայթեցրել է իրեն միջազգային ռազմական կոալիցիայի ավտոշարասյան  կողքին:

Վկայակոչելով  Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի  հրամանատարությունը, (ISAF) AFP-ն հաղորդում է, որ ահաբեկչական գործողության զոհ են դարձել ՆԱՏՕ-ի  մի քանի զինվորականներ: