Ֆրանսիական Թուլուզ քաղաքում պատանդներ վերցրած ահաբեկիչն ազատ է արձակել մի կնոջ: Ինչպես հայտնում է AFP-ն` ոստիկանությունը շարունակում է բանակցություններ վարել նրա հետ, որպեսզի նա ազատ արձակի մնացած երեք պատանդներին:

Տղամարդը, ում անունը գաղտնի է պահվում, պահանջում է հանդիպում կազմակերպել ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ, ովքեր գնդակահարել են Մուհամեդ Մերին 2012 թվականի մարտին, հայտնում է Lenta.ru-ն: