Սանկտ-Պետերբուրգի դատարանը 12 եւ 12,5 տարվա ազատազրկման է դատապարտել Բալթիկայի պետական տեխնիկական համալսարանի դասախոսներ Եվգենի Աֆանասեւին ու Սվյատոսլավ Բոբիշեւին:

Քննության վարկածով, 2009 թվականին Չինաստան կատարած ծառայողականգործուղման ժամանակ Աֆանասեւն եւ Բոբիշեւը գումարի դիմաց Չինաստանի գաղտնի ծառայությանն են փոխանցել տվյալներ  «Բուլավա» հրթիռի եւ նրա ստեղծող` Մոսկվայի ջերմատեխնիկայի ինստիտուտի մասին, հայտնում է են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ս.Բոբիշեւն եւ Ե. Աֆանասեւը կալանավորվել են 2010 թվականի մարտին, նրանք չեն ընդունել իրենց մեղքը: