Մի շարք մերձավորարեւելյան երկրների, այդ թվում` Իրանին խոցած Flame համակարգչային վիրուսի ստեղծման մեջ մեղադրել են Իսրայելին եւ ԱՄՆ-ին: Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատից անանուն աղբյուրը հայտնել է, որ ծրագիրը մշակվել է հատուկ կիբերհարձակումների համար, որի արդյունքում ԿՀՎ-ն, ՑԱԽԱԼ-ն ու «Մոսադը» կարող էին գաղտնի տվյալներ ստանալ Իրանի ատոմային ծրագրի մասին:

Flame վիրուսի գլխավոր թիրախը եղել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների համակարգիչները, նաեւ իրանական համակարգչային ցանցերը, գրում է «Կուրսորը»` վկայակոչելով Washington Post-ը:

Տվյալ հայտարարությունը դեռ չի մեկնաբանվել ոչ Պենտագոնի, ոչ ԿՀՎ-ի, ոչ էլ այլ գերատեսչության կողմից:

Այն մասին, որ Flame-ի մշակմանը մեղսակից են ԱՄՆ հատուկ ծառայությունները, հաղորդել է նաեւ Reuters գործակալությունը` վկայակոչելով սեփական աղբյուրները: Նշենք, որ Flame-ը հայտնաբերվել է «Կասպերսկիի լաբորատորիա» ռուսական ընկերության կողմից մայիսի վերջին: