Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Իչկերիայի նոր կառավարություն» է ստեղծում, հաղորդել է Վրաստանում  Իչկերիայի ինքնահռչակ հանրապետության նախագահի ներկայացուցիչ Խիզրի Ալդամովը:

Նրա խոսքով` Միխայիլ Սահակաշվիլին, զբաղեցնելով Վրաստանի նախագահի պաշտոնը, փորձեց հեռացնել այն անձանց, ովքեր տեղյակ էին Վրաստանի   իշխանությունների ու հատուկ ծառայությունների  եւ Հյուսիսային Կովկասի հանցագործ շրջանակների հետ կապերի մասին:

«Սահակաշվիլին եւ վրացական հատուկ ծառայությունները քայլեր են ձեռնարկում  «Իչկերիայի կառավարության» նոր կազմը սահմանելու ուղղությամբ` Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Այդ նպատակով Վրաստանի նախագահը մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում բնակվող Իչկերիայի  խորհրդարանի նախկին խոսնակ Ահյադ Ադիգովի հետ, որի ժամանակ  համաձայնեցվել են տվյալ նախագծի մանրամասները, ասել է Ալդամովը:

Ըստ նրա` «նոր կառավարության» անդամները ներգրավված են ահաբեկչական կազմակերպության մեջ, որն ահաբեկչությունների շարք է իրականացրել Հյուսիսային Կովկասում` ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի աջակցությամբ:

Նրա խոսքով` անձամբ ինքը դեմ է հանդես եկել դրան, որի համար նրան փորձել են սպանել: