Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` հունիսի 20-ին, այցելել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, դիտել Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը:

Սունդուկյանցիներն այն մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել են նաեւ մշակութային համաշխարհային օլիմպիադայի շրջանակում Միացյալ թագավորությունում անցկացվող համաշխարհային շեքսպիրյան թատերական փառատոնի ժամանակ՝ շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում: