Արեւմուտքը պետք է  փոխի իր քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ եւ փնտրի կոմպրոմիսներ, քանի որ Արեւմուտքը ավելի թույլ է, քան  եղել է առաջ:Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանացի քաղաքագետ  եւ լրագրող Անատոլ Լիվենը:

Հեղինակավոր Financial Times –ի կայքում տպագրված Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների  մասին իր հոդվածում  Լիվենը  շոշափել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:

Նրա կարծիքով,  ժամանակակից պայմաններում Արեւմուտքը պետք է անցնի էքսպանսիայից Ռուսաստանի հետ համատեղ ճգնաժամերի կանխարգելման քաղաքականության իրականացման ռազմավարությանը, օրինակ, Լեռնային Ղարաբաղի համար հայ-ադրբեջանական  պատերազմի իրական  վտանգի դեպքում:

Լիվենը նաեւ համարում է, որ Ռուսաստանը եւ Արեւմուտքը պետք է համագործակցեն  սիրիական ճգնաժամի հարցում: Նրա խոսքով, երկու կողմերն էլ չգիտեն, ինչ է անհրաժեշտ ձեռնարկել Սիրիայում:. «Ռուսաստանը ավանդաբար դիմադրում է, իսկ Արեւմուտքը դիմում է դատարկ ճարտասանման», -գտնում է վերլուծաբանը:

Նրա խոսքերով, երկու կողմերն էլ յուրովի ճիշտ են. Արեւմուտքը նրանում, որ Բաաս կուսակցության ռեժիմը այլեւս չի կարող գտնվել իշխանության գլուխ, իսկ Ռուսաստանը` նրանոմ, որ Ասադի  անկումը կարող է բերել ավելի վատ ռեժիմի եւ սիրիական  ազգային փոքրամասնությունների համար մղձավանջի:

 «Այսպիսով,  եթե մենք ուզում ենք, որպեսզի գոյություն ունենա  միջազգային համագործակցության որեւէ շանս, մենք պետք է սովորենք  հարգանքով վերաբերվել մեկմեկու համակարգերին: Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Չինաստանի բանակցությունները կարող  էին դառնալ լավ ելակետ»,- գրում է Լիվենը: