«Աերոֆլոտ» ընկերության Նովգորոդ-Մոսկվա չվերթն իրականացնող 84 ուղեւորներով Sukhoi Superjet 100 օդանավի թռիչքը հետաձգվել է համակարգչային ցանցի աշխատանքի խափանման պատճառով:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` մասնագետների զննումից հետո օդանավը թռել է նշանակված երթուղով: Օդանավը 12:05-ի փոխարեն հասել է 14:42-ին:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրում սա Sukhoi Superjet 100-ի հետ կապված երկրորդ միջադեպն է: Հունիսի 18-ին Superjet 100-ը, որը Շերեմետեւոյից Կոպենհագեն էր թռչում, հետ էր վերադարձել օդափոխության համակարգի խնդիրների պատճառով: 

Առայսօր հայտնի չեն մայիսի 9-ին Ինդոնեզիայի ցուցադրական թռիչքների ընթացքում Sukhoi Superjet 100-ի վթարի պատճառները:

Այն հարվածել էր Սալակ լեռան լանջին, ենթադրաբար խուսափելով կայծակնաբեր ամպերից: Արդյունքում բոլոր 45 ուղեւորները զոհվել էին: