Ասում են, թե ԲՀԿ-ում այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանը չգիտի, թե ինչ են անելու իրենք առաջիկայում` աշնանը: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:

«Նա հայտնվել է ցայտնոտի մեջ, որովհետեւ մի կողմից` երկրորդ նախագահն է «ասում», մյուս կողմից` Սերժ Սարգսյանը, երրորդ կողմից` Հովիկ Աբրահամյանը, չորրորդ կողմից` Ռուսաստանը, հինգերորդ կողմից Օսկանյանի գործն է ու Գորիկ Հակոբյանի «ասումը», վեցերորդ կողմում էլ ինքն է ու իր շահերը:

Վերջին շրջանում, ըստ ԲՀԿ-ականների, գնալով Ծառուկյանի մեջ կարծես ամրապնդվում է «ինչ-որ տեղ կղզի» առնելու եւ քաղաքականությունից դուրս գալու իդեա-ֆիքսը»,- գրում է «Իրատես de facto»-ն: