Հայտնի են «Samsung Electronics»-ի կողմից կազմակերպած խաղարկության միջոցով UEFA-ի Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրեր շահողները: Էդուարդ Միխայլովը եւ Նոնա Հակոբյանն, այսօր՝ հունիսի 25-ին, կայացած վիճակահանության ժամանակ հաղթող ճանաչվեցին «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած ակցիայում, եւ հուլիսի 1-ին կմեկնեն Կիեւ՝ դիտելու «Եվրո 2012»-ի եզրափակիչը, UEFA-ի հյուրընկալության ոսկե փաթեթի շրջանակներում։

Նշենք, որ վիճակահանությունը տեղի ունեցավ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։

Հիշեցնենք, որ «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչությունը մայիսի 25-ից հետեւյալ ակցիան էր անցկացնում. Սամսունգ, Զիգզագ եւ Ֆայն վաճառասրահներից «SAMSUNG» ապրանքանիշի ցանկացած հեռուստացույց գնողները ստանում էին խաղարկության կտրոններ, որոնց խաղարկությունն էլ կայացավ այսօր։

Այսօր խաղարկվեց մոտ 1000 կտրոն, որոնք յուրաքանչյուրն ունեին առանձին համարներ։ Կտրոնները կնքված թափանցիկ արկղերից լցվեցին կրկին թափանցիկ խաղարկության արկղերի մեջ, լավ խառնվեցին, իսկ 1000 կտրոններից 2 պատահական կտրոնի դուրս բերման իրավունքը տրվեց լրագրողներին:

Հաղթեցին Էդուարդ Միխայլովը եւ Նոնա Հակոբյանը, որոնց անակնկալի մասին տեղեկացրին հենց ասուլիսից։

«Կցանկանայի նշել, որ հաղթողներին տրամադրվում է ՈՒԵՖԱ-ի ոսկե փաթեթներ, որի շրջանակում նրանք ոչ միայն կարող են եզրափակիչը դիտել տրիբունայից այլեւ ավարտից հետո շփվել եւ լուսանկարվել հաղթող ֆուտբոլի թիմի անդամների հետ»,-ասուլիսում՝ նշեց «Samsung Electronics» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը՝ նկատելով, որ նման հանդիպումը ցանկացած ֆուտբոլասերի համար լավագույն նվերներից է։

«Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության աուդիո, վիդեո եւ IT ոլորտի պատասխանատու Էդգար Մարգարյանը տեղեկացրեց, որ ակցիայի կապակցությամբ խաղարկային կտրոնները ընկերությունը պատվիրել էր 3000 հատ, որպեսզի հնարավոր աշխուժության դեպքում ակցիայի բոլոր մասնակիցները ապահովված լինեին կտրոններով։

«Սպառվել է մոտ 1000 կտրոն, այսինքն՝ ակցիայի ընթացքում Սամսունգ, Զիգզագ եւ Ֆայն վաճառասրահներից գնվել է մոտ 1000 «SAMSUNG» հեռուստացույց։ Այս ցուցանիշը բավարարում է ակցիայի հետ կապված մեր մարկետինգային ակնկալիքը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սպառողները հեռուստացույց գնելիս ստացել են նաեւ պարտադիր շահումներ, ֆոտոխցիկներ, բջջային հեռախոսներ եւ այլն։

«Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը ավելացրեց, որ առաջիկայում սպառողներին այլ անականկալներ են սպասվում։ Ըստ այդմ՝ հունիսի 28-ին, 29-ին, 30-ին Սամսունգ ընկերության պաշտոնական արտադրանքի բոլոր գնորդները կստանան հատուկ կտրոններ, որոնց խաղարկությունը տեղի կունենա «Եվրո 2012»-ի եզրափակչի ժամանակ։ Ակտիվություն ցուցաբերած սպառողները հնարավորություն կստանան թանկարժեք իրեր շահել։