Վրացի ընդդիմադիր Զաքարիա Կինկլաձեին 25 օրով կալանավորել են` իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար:

Կինկլաձեն ղեկավարում է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի տեղի կառույցներից մեկը: Կոալիցիայի ընդհանուր ղեկավարը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է:

Ինչպես հաղորդում է «նովոստի Գռուզիան»` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն, ընդդիմադիր գործչի եւ պաշտոնյայի միջեւ հակամարտությունն օրերս տեղի է ունեցել Կախեթիի շրջանի Ախմեթա քաղաքում:

ՆԳՆ տվյալներով, տեղի վարչակազմի աշխատակից Պաատա Սուխիշվիլին մեքենան կայանել է «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ: Տեսնելով պաշտոնյային, Կինկլաձեն, ըստ ոստիկանության, մոտեցել է եւ 15 րոպե շարունակ վիրավորական արտահայտություններ տեղացել պաշտոնյայի հասցեին: Դա տեղի է ունեցել բազմաթիվ վկաների ներկայությամբ:

Դատարանը Կինկլաձեին մեղավոր է ճանաչել խուլիգանությու կատարելու մեջ եւ դատապարտել 25-օրյա կալանքի:

Ընդդիմադիր գործչի պաշտպանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Կինկլաձեի որդին, իր հերթին, պնդում է, որ հայրը սադրանքի զոհ է դարձել: