Այսօր` հունիսի 26-ի առավոտյան կրկնակի ինքնասպանության դեպք է գրանցվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից, առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունիի բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի-68 տանը ինքնասպանություն են գործել հայր ու որդի:

Առանձնատան ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը:

Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, պարզվում են ինքնասպանության հանգամանքները: