Երեւանի Էրեբունի վարչական շրջանում այսօր`  հունիսի 26-ի առավոտյան, 62-ամյա Պետրոս Գալուստովի եւ նրա որդու` 30-ամյա Արթուր Գալուստյանի` առանձնատան ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան լինելու փաստի առթիվ  Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ`  Քրօրի-ի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ`  նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Հարեւանները պատմել էին, որ  հայր ու որդի արհեստավորներ են:

Որդին՝ Արթուր Գալուստյանը մի քանի օր առաջ է ազատվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Նա մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար: Նշված գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին եւ այդ գումարը նշված ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ: Նշված գողության փաստով Ոստիկանությունում  հարուցվել էր քրեական գործ` Քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 26-ի առավոտյան կրկնակի ինքնասպանության դեպք է գրանցվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: Առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունիի բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի-68 տանը ինքնասպանություն են գործել հայր ու որդի:

Առանձնատան ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը: