Ոստիկանության վետերանների եւ Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս մի քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է եւ Մամիկոնյանց փողոցի թիվ 29 շենքի վերնամասում զենք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում, ծառի տակ  հայտնաբերել է առանց խզակոթի եւ համարի, կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի հարթափող որսորդական հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ եւ տարբեր տրամաչափի 165 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:

Հունիսի 26-ին, ժամը 19.15-ին, ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Անիի բաժնի ծառայողներն այցելել են 40-ամյա Տարիել Գ.-ի տուն: Նա ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է «Ֆ-1» տիպի  նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ եւ 12 պայթուցիչ ու հայտնել, որ   զինամթերքը հանգուցյալ հայրը ձեռք էր բերել 1992-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: