Ամերիկացիները անօդաչու թռչող սարքերը բռնելու էժան միջոց են հնարել: GPS spoofer անվամբ գյուտը թույլ է տալիս միջամտել GPS-համակարգերին:

GPS spoofer-ի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. սարքը անօդաչու թռչող սարքին GPS ավելի հզոր ազդանշան է ուղարկում, քան այն, որը սարքն ստանում է  արբանյակներից եւ այդպիսով նրան նոր կոորդինատներ է հաղորդում:

Սարքն ստեղծված է էլեկտրոնիկայի սովորական խանութներից հասանելի բաղադրատարրերով: Համակարգը դժվար չէ հավաքելը, միակ դժվարությունը ծրագրի գրելն է, որի նկատմամբ ազատ իրավունք դեռեւս չկա, հայտնում է  «pravda.ru»-ն:

GPS spoofer-ն ավելի արդյունավետ է քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր բռնելու համար, որոնք օգտագործում են GPS ոչ կոդավորված ալիք: Սակայն դա չի նշանակում, որ սարքը չի կարող օգտագործվել ռազմական անօդաչու թռչող սարքերի զավթման համար, դա միայն ծրագրային  զարգացման, ավարտման եւ ապակոդավորման  հարց է: