Երեւանում, հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի եւ Րաֆֆիի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա մի պատանու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: